Ուրբաթ, 29.03.2024, 14:42Ողջում ենք ձեզ Гость | RSS
The best school in the world
Մենյու
Հարցեր
Որ կուսակցությանն եք համակրում:
Բոլոր պատասխանները: 165
Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հյուրերը
free counters
Free counters
Главная » 2012 » Մարտ » 21 » Շարադրություն. «Քաջեր միշտ էլ կան, զենք է հարկավոր»...
10:35
Շարադրություն. «Քաջեր միշտ էլ կան, զենք է հարկավոր»...

Հովհաննիսյան Հայկանուշ, թիվ 20 դպրոց, XII-րդ դասարան

Ինչպիսին կուզենայի տեսնել իմ Գյումրին

Ձմեռվան հաջորդում է գարունը, գիշերվան՝ լուսաբացը. բնության օրենքն է: Բայց ի՞նչ պատահեց մի օր, երբ բնությունն ինքը փոխեց իր օրենքները. այդ օրը գիշերը չլուսացավ: Հազար ինը հարյուր ութսունութ թվականն էր... Չարացավ բնությունը, բայց ու՞մ վրա, մի ավանդական քաղաքի ազնիվ աշխատավորի՞, մի հայ մանուկի՞ վրա, որն առավոտյան դպրոց էր գնացել, եւ մտքով անգամ չէր անցել, որ այլեւս չի վերադառնալու: Իսկ եթե վերադառնար էլ, փլատակներ կտեսներ իր հայրական շեն տան փոխարեն: Ո՞րն էր գերադասելի՝ ապրե՞լը, թե՞...

Ապրեց գյումրեցին, քսան տարի ապրեց ժամանակավոր կացարանում: Գիտե՞ս՝ դժվար է եղել շատ, բայց հպարտ եմ ես, հպարտ եմ, որ ունեմ նման ուժեղ համաքաղաքացիներ, որոնք այդ սարսափելի աղետից հետո նորից ոտքի կանգնեցին ու ապրեցին: Հպարտ եմ, որ գյումրեցի կինը հողին հանձնեց իր զավակին, բայց նորից ուժ գտավ իր մեջ, նորից ծնեց, նորից քաջ զինվոր ու իսկական հայ աղջիկ նվիրեց մեր ազգին: Շնորհակալ եմ ձեզ, գյումրեցի՛ մայրեր...

Սիրում եմ իմ Գյումրին, սիրում եմ իմ քաղաքը: Կուզենայի, որ նորից ծաղկեր այն, նորից ժպտար գյումրեցին: Կուզենայի գյումրվա փողոցներում նորից լսել ֆայտոնչու ձայնը: Կուզենայի, որ հնչեր ծիծաղը գյումրեցու, որ հումորի մայրաքաղաքը շարունակեր վերածնվել: Կուզենայի, որ գյումրեցի աշխատավորն առավոտյան շտապեր աշխատանքի, որ նորից գործարանների աղմուկը խլացներ քաղաքային աղմուկը: Կուզենայի մոմեր վառել Աստվածածնի եկեղեցում...

Սիրում եմ իմ արվեստի քաղաք, իմ ստեղծագործ քաղաք Գյումրին: Կուզենայի. որ Իսահակյաններ ու Շիրազներ ծներ իմ Գյումրին, որ քաղաքիս «գարունները գան ու էլ չգնան»...

Ուզում եմ, որ իմ Գյումրին շարունակի հաղթել, որ գյումրեցին մարզիկը միշտ բարձր պահի քաղաքիս անունը: Ուզում եմ, որ գյումրեցի աշակերտը միշտ փայլի իր գիտելիքներով:

Մենք ենք տերը մեր քաղաքի: Ուզում եմ լինել արժանի զավակը իմ Գյումրիի, որ ես էլ մի քար ավելացնեմ հնամյա քաղաքիս ապագայի շինարարությանը. «քաջեր միշտ էլ կան, զենք է հարկավոր»...




Հովհաննիսյան Արտյոմ Արայի, թիվ 38 դպրոց, VIII դասարան

Իմ հայրենիքը Հայաստանն է՝ մի բուռ լեռնաշխարհ՝ երկնքի քթից կախված, որի տանջանքը դարերով է չափվում, իսկ երջանիկ ու ապահով տարիները՝ տասնյակներով: Հայրենիքը չեն ընտրում.այն տրվում է վերուստ: Հայրենիքը փոխել կամ չսիրել չի կարելի, ինչպես հնարավոր չէ փոխել կամ չսիրել ծնողին:

Ես ունեմ իմ ցանկությունների տաքուկ անկյունը: Երբ մենակ եմ լինում ու տխուր, ես հյուր եմ լինում իմ շոյող երազներին: Իսկ հայրենիքիս մասին երազներս, ցանկություններս բազմագույն են, բազմաթեւ: Շատ եմ ուզում, որ երկնքից իջնեն, իրականություն դառնան իմ եւ իմ հայրենակիցների իղձերն ու երազանքները: Ես կուզենայի, որ մարդիկ հաջողակ լինեն, ոչ մի ճակատագիր չխեղվի, ոչ մի երազ չմորթվի, կյանքի ոչ մի ճանապարհ  ուղեփակոցի դեմ չառնի: Ուզում եմ, որ մարդիկ կարեկից, գթառատ լինեն, հասուն՝ բարեգործություն անելու համար, ուժեղ՝ կյանքի դաժան հարվածներին դիմակայելու համար: Լսու՞մ եք, մարդի՛կ, ուժեղ եղեք, թույլ մի՛ տվեք, որ կյանքը կոտրի ձեզ, սայթաքելու դեպքում բարձրանալու ուժ գտեք ձեր մեջ: Մի՛ զլացեք բախտի կրունկների տակ տրորվածին օգնելուց, ձեր ունեցածից մի հյուլե ընծայելուց: Ուզում եմ ընդամենը մարդն արժանի լինի իր կոչմանը: Կուզենայի, որ մարդիկ այնպես ապրեն, որ վախ չունենան վաղվա օրվա համար ու գոհ լինեն իրենց կյանքից:

Ուզում եմ իմ հայրենիքի անկյունները մաքրվեն գարշահոտ աղբակույտներից, ազատվեն ժամանակավոր կացարաններից: Ինձ անսահման ցավ է պատճառում իմ հայրենիքի ժամանակավոր դժվարությունները, մեր ժողովրդի հասցեին ասված քննադատական խոսքերը: Բարեկիրթ միջավայր եմ ուզում՝ առանց խառնակիչների, առանց երեսպաշտների: Կուզենայի, որ ոչ ոք չլքի իր հայրենիքը: Նրանք, ովքեր չեն ուզում սեփական շենքին մի քար ավելացնեն, հեշտությամբ լքում են հայրենիքը՝ ավելի կուշտ ապրելու համար: Օտար երկիրն երբեք հայրենիք չդառնա:

Կուզենայի, որ բարգավաճի Հայաստանը եւ արտերկրում հողմացրիվ պանդուխտ հայրենակիցները վերադառնան իրենց բնօրրանը:

Հայաստան ասելիս սիրտս մղկտում է, որովհետեւ իրենց հազարամյա հայրենիքը հեշտությամբ լքում են հայերը:

Հայրենի՛ք իմ սեգ, խոստանում եմ երբեք չթողնել քեզ, մնալ եւ մասնակցել քո շենացմանը: Իմ նախնիների սրբազա՛ն հող, քո գիրկը ինձ համար ամենատաքուկ ու հարազատ անկյունն է ողջ մոլորակի վրա: Ուզում եմ սրբազան հայրենիքը լքողների ասել.

 - Կա՛նգ առեք, տարագրվողնե՛ր, օտար երկրներում կառուցելու եւ ապրելու փոխարեն ձեր ծննդավա՛յրը շենացրեք, ձեր որդիների տու՛նը կառուցեք հարազատ հողի վրա: Մատղաշ ծիլերի նման արմատախիլ մի՛ արեք ձեր զավակներին: Մի՛ կողոպտեք Հայաստանը՝ հային նրանից խլելով:

Վերածնվիր երկիր իմ, քաղաք իմ, դա է քո լուսե ուղին...


Ղազարյան Սեդա Արթուրի, թիվ 31 դպրոց, VII-րդ դասարան

Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիքը...

Իմ հայրենիքն այս մի կտոր բիբլիական հողն է, որը կոչվում է Հայաստան: Վերցրու այս հողից մի բուռ եւ դու կլսես դարերի խորհուրդը, կլսես խաչվող յաթաղանների զրնգոցը, որդեկորույս մայրերի ողբը, մարտի դաշտում ընկնող հայ զինվորի հաղթական երգը, անմեղ մանուկների լացն ու մորմոքը, կլսես...

Այո՛, այս մի ափ հողի մեջ կա եւ՛ հպարտություն, եւ՛ սեր, եւ՛ հիշողություն, եւ՛ մոռացություն, եւ՛ քայլերգ հաղթական:

Բայց բավ է ապրել անցյալի կորուստներով ու ցավերով, բավ է լացել ու ողբալ: Ժամանակն է, որ մենք, ապրելով ներկա օրերում, մեր հայացքն ուղղենք դեպի լուսավոր ապագան: Իսկ ապագան մերն է, մենք ենք շարունակելու կերտել նորաստեղծ անկախ Հայաստանի վաղվա օրը:

Իսկ ինչպիսի՞ն կուզենայի տեսնել գալիք օրը...

Մտորում եմ այս մասին, եւ մի պահ ցանկություն առաջացավ դառնալ բարի կախարդ, որը կիրականացնի բոլորի երազանքները: Իմ առաջին ցանկությունն օտար երկրների ճամփան բռնած հայ ընտանիքներին հայրենիք վերադարձնելու երազանքն է, որպեսզի հայը չլքի իր Հայաստանը, այլ ապրի ու շենացնի հայրենիքը: Ուզում եմ, որ ստեղծվեն աշխատատեղեր, որպեսզի մարդիկ կարողանան հոգալ ընտանիքների հանապազօրյա հացը: Ուզում եմ իմ հայրենի քաղաքը տեսնել լուսավոր ու մաքուր, շեն ու նորոգ: Ուզում եմ, որ բոլոր երեխաները ունենան անհոգ ու երջանիկ մանկություն, իսկ ծերերը՝ խաղաղ ու հանգիստ ծերություն:

Երազում եմ, շատ եմ երազում...

Իմ երազանքն է ունենալ հզոր, բարեկեցիկ ու բարգավաճող հայրենիք:

Просмотров: 24703 | Добавил: 8school | Рейтинг: 4.5/64
Всего комментариев: 8
8 arshavir  
0
aaa

7 arshavir  
0
aaa

6 alina  
0
Հռոմեական թվականները գրվում են առանց "-րդ"-երի, օրինակ` XX, VI: "րդ" գրվում է հետևյալ դեպքերում 6-րդ, 8-րդ, 20-րդ և այլն:

5 ՎԻԿԱ  
0
lavnen sharadrutyunner@

4 Սոֆա  
0
lav sharadrutyunner ein

3 Hamoooooooooo  
0
es incha?

2 vardges mirzaxanyan  
0
դէդրէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆդդդդդդդդդդդդդդդդ

1 Lusine  
0
Հռոմեական թվականները գրվում են առանց "-րդ"-երի, օրինակ` XX, VI: "րդ" գրվում է հետևյալ դեպքերում 6-րդ, 8-րդ, 20-րդ և այլն:
Շնորհակալություն

Имя *:
Email *:
Код *: