Այսօր տեղի ունեցավ Ազատանի խաղահրապարակի բացումը, որը հնարավոր դարձավ իրականացնել <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> ՀԿ-ի շնորհիվ: Բացմանը ներկա էին նաև Արմինե Հովհաննիսյանը, Անահիտ Մանուկյանը, Ազատանի համայնքապետը և այլոք: Բոլորը ուրախ էին, քանի որ ունեին արդեն սեփական անկյունը: Մին անկյուն, որտեղ երեխաները իրենց կզգան երեխա: Իսկ մենք Գյումրեցիներս նայում և հիանում էինք Ազատանի կատարած աշխատանքով:
Ահա բոլորդ տեսնում եք երեխաների աշխուժությունը: Տեսնում եք թե ինչքան ուրախ են երեխաները: Փաստորեն ինչ է պակասում երեխաներին ուրախ լինելու համար, ընդամենը` զբաղմունքի տեղ և ջերմ մթնոլորտ, որը ապահովվում է <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> կազմակերպությունը, հանձինս` Արմինե Հովհաննիսյանի: Եվ կոչ եմ անում բոլոր բոլորին.
-Խաղատներ և գիշերային ակումբներ բացելու փոխարեն աջակցեք նմանօրինակ ծրագրերի, քանի որ մեր ապագան ոչ թե խաղասրահները կապահովվե, այլ նմանատիպ մարդիկ և կազմակերպությունները: Շնորհակալություն ենք հայտնում տ. Հովհաննիսյանին և բոլոր կազմակերպիչներին նմանատիպ ծրագիր իրականացնելու համար: Եվ շնորհակալություն, որ ծրագրում ընդգրկվեց ամբողջ հանրապետությունը: Եվ դա էլ մեծ խթան էր երեխաների շփմանը:
Շնորհակալություն` Հարությունյան Լևոն...