Ինչ, որտեղ, երբ... - 2 Апреля 2012 - The Best school in the world
Ուրբաթ, 09.12.2016, 01:06Ողջում ենք ձեզ Гость | RSS
The best school in the world
Մենյու
Հարցեր
Ով է ամենալավ դասատուն մեր դպրոցում:
Բոլոր պատասխանները: 191
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մեր հյուրերը
free counters
Free counters
Главная » 2012 » Ապրիլ » 2 » Ինչ, որտեղ, երբ...
22:34
Ինչ, որտեղ, երբ...

31,03,12

Ամեն ինչ առջևում է

Ով է ասել թե մենք` հասարակ քաղաքացիներս չենք կարող ունենալ նպատակ և իրագործել այն: Եվ այսօր ամեն ինչ ապացուցեց <<Երեխաների Համագործակցություն>> ԱՀԿ-ն: Ապացուցեց, որ հնարավոր է առանց գումարի իրականացնել ցանկացած ծրագիր` ցանկություն է պետք: Այնպիսի ցանկություն, որ լոկ քեզ չի ուրախացնի, այլ մի ամբողջ երեխաների և ուսուցիչների, կազմակերպիչների և նախաձեռնողների, մի խոսքով մեզ բոլորիս, քանզի մենք բոլորս մեր լուման ունենք ներդրած այսօրվա համար: <<Երեխաների Համագործակցություն>> ԱՀԿ-ն այսօր իրականացրեց իր ծրագրերից մեկը: Կազմակերպեց ինչ, որտեղ, երբ ինտելեկտուալ խաղ, որին մասնակցում էին Գյումրի քաղաքի 6 թիմեր: Ըստ մեզ քաղաքի լավագույն վեց թիմերը: Խաղին մասնակցում էին` 20 դպրոց, 2 դպրոց, 7 դպրոց, Բալատոն վարժարան, Ակադեմիական վարժարան և իհարկե կազմակերպիչ ԱՀԿ-ի դպրոցի ներկայացուցիչները` 8դպրոց: Խաղն իրականացավ <<Խորանարդ>> ՀԿ-ի նախագահ Արմեն Պետրոսյանի հովանավորությամբ: Խաղին աջակցել էին նաև <<Լիության-Տուն>> ՀԿ-ն` հանձինս Գուրգեն Տարախչյանի և Արմենուհի Խալաթյանի: Նրանք էլ մեզ օգնեցին տեխնիկայով: Եվ ամենագլխավոր օգնությունը` հույսը, մեզ տվեց <<Հայաստանի Պատանեկան նվաճումներ>> ՀԿ-ն: Նրանց շնորհիվ է, որ մենք հավատացինք մեր ուժերին, որ կարող ենք իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն երեխաների համագործակցությանը, այն երեխաների, որոնք կերտելու են մեր վաղվա ապագան:

Խաղն ընթացավ լարված պայքարում: Մերթընդմերթ փոխվում էին առաաջատարները: Խաղը բաղկացած էր 12 հարցից և 9 ճիշտ պատասխաններով առաջին տեղը գրավեց 20 դպրոցի թիմը, երկրորդը` 2 դպրոցն էր, իսկ երրորդը` 8 դպրոցը: Շնորհավորում ենք բոլորին, բոլոր հաղթողներին և իհարկե բոլոր մասնակիցներին: Ձեր շնորհիվ է, որ մենք կարողացանք կազմակերպել այս խաղը և լավ տրամադրությամբ գնալ տուն, քանի որ մեր ԱՀԿ-ի երջանկությունը կախված է մյուսների երջանկությունից: Եվ վերջիվերջո, <<Հայաստանի Պատանեկան նվաճումներ>> ՀԿ-ի նախաձեռնությունը մեզ տվեց ոչ միայն գիտելիքներ, ոչ միայն լավ ընկերներ տարբեր մարզերից, այլ նաև հնարավորություն հասկանալ, թե ինչ է նշանակում ներքին բավարարվածություն ասվածը: Անձամբ ես այնքան բավարարված եմ ինքս ինձնով, որ հպարտորեն են քայլում փողոցով, քանի որ իմ փոքրիկ լուման ներդրեցի այս հասարակության ձևավորման մեջ: Եվ մի մոռացեք, որ առջևում մեզ սպասվում է նկարչական մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մանրամասները լրացուցիչ կհայտարարվեն:

Շնորհակալություն` Հարությունյան Լևոն

Просмотров: 1095 | Добавил: 8school | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: