Չորեքշաբթի, 24.04.2024, 09:17Ողջում ենք ձեզ Гость | RSS
The best school in the world
Մենյու
Հարցեր
Որ կուսակցությանն եք համակրում:
Բոլոր պատասխանները: 165
Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հյուրերը
free counters
Free counters
Главная » 2012 » Մարտ » 27 » Գազել և Մահ
21:21
Գազել և Մահ
Այսօր ցանկանում եմ անդրադառնալ մեր Գյումրու գազելներին/մահապատիժ/` երթուղային տաքսիներին: Սկզբից մտածում էի գրել այս հոդվածը, թե ոչ: Բայց վերջում հասակացա, որ այսօր գազելների ուղևորների 40տոկոսը կազմում են դպրոցական երեխաները, իսկ այն ինչ վերաբերվում է երեխաներին տեղ կգտնի այստեղ, քանի որ սա կրթական կայք է: Ահա հարցս ուղում եմ բոլորին, անկախ պաշտոնից և սոցիալական կարգավիճակից, ով է գոհ այսօրվա մեր երթուղային տաքսիներից: Չնայած ինչ եմ ասում մեր պաշտոնավորները երբ են երթուղայինով երթևեկում, որ մի հատ էլ հասկանան մեր դժբախտ վիճակը: Մենք ենք որ պայքարում ենք կյանքի և մահվան հետ և նստում ենք երթուղաին տաքսի, մենք ենք որ լսում ենք տհաճ խոսակցություններ, որ երբևէ իրավունք չունեինք լսելու, մենք ենք որ պետք է 1քմ վրա պետք է 7հոգով տեղավորվենք, մենք ենք որ հարմարվում ենք այս ամենին և չենք դժգոհում: Իհարկե շատերն են դժգոհում, բայց ոչ այնպես որ բոլորը լսեն: Իսկ ինչ են մտածում այն պատգամ մարմինները, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Իրոք մեր վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչի', որովհետև 12մարդ տեղավորող երթուղայինի մեջ կա 25-28մարդ և սրանք իրական թվեր են և ոչ մեկ անգամ այլ ամեն օր: Կարող եմ վստահեցնել, պարբերաբար օգտվելով երթուղայիններից դուք ձեռք կբերեք շնչառական պռոբլեմներ, նյարդերի խանգարում և լուրջ հոգեբանական խնդիրներ: Նստում ենք մի գազել և աղոթում, որ հանկարծ մյուսը նրանից առաջ չանցնի, քանի որ առաջ անցնելով կխաղա այդ գազելի վարորդի արժանապատվության հետ և մեզ մնում է միայն աղոթել, որ մեքենայի ցուցիչը չհասնի 120կմ/ժ: Սկսում ենք երազել խաղաղ երթևեկության մասին և իհարկե որջ առողջ տեղ հասնելու համար: Եկեք խոսենք մեր վարորդների մասին: Նրանց 80տոկոսի տարիքը 18-23, որոնք անփորձ են և հավաստիացնում եմ նրանցից շատերը չունի նաև վարորդական իրավունք և երթևեկության կանոնները նույնիսկ չեն էլ պահպանում: Եվ հետևյալ փաստերից բխում է այն, որ մենք ընդհանրապես իրավունք չունենք նստել երթուղային, բայց ինչ անենք եթե ուրիշ հնար չունենք: Մի խոսքով խնդրում եմ բոլորից դիմել պատգամ մարմիններին, որպեսզի թույլ չտանք զարգանան նման թյուրիմացությունները: Այսքանը դատողություններ կատարեք ինքներտ: Շնորհակալություն...
 
Просмотров: 983 | Добавил: 8school | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: