Բեռնարդ Շոու – աֆորիզմներ ամուսնության մասին Շեքսպիրը վաղուց արդեն նկատել է, որ կնոջը պետք է մի ամուսին կիրակի օրվա, իսկ մյուսը շաբաթվա մնացած օրերի համար: Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է, առաջիններին երբեմն խեղդում են, բայց լքում են հազվադեպ Հոռետեսը՝ դա տղամարդն է, ով ապրում է լավատես կնոջ հետ: Իր հռչակով ամուսնությունը պարտավոր է նրան, որ այն համակցում է առավելագույնս գայթակղությունը դրա բավարարման առավելագույն հարմարության հետ:))) Եթե մի պարկի մեջ լցնեին թղթեր տղամարդկանց անուններով, իսկ մյուսում՝ կանանց անուններով, և հետո երեխան փակ աչքերով հաներ ամեն մի պարկից մեկական թուղթ, ինչպես վիճակախաղում, դրանից երջանիկ ամուսնությունների տոկոսը Անգլիայում չէր նվազի: -Իսկ ինչո՞ւ կանանց միշտ պետք են այլ կանանց ամուսինները: -Իսկ ինչո՞ւ ձիագողերը միշտ գերադասում են ընտելացված ձիերը վայրիներից: Ամուսնությունը՝ դա հոր և մոր երկարամյա հերոսական աշխատանքն է՝ ուղղված իրենց երեխաներին ոտքի կանգնեցնելուն: Ամուսնությունը՝ դա միություն է տղամարդու, ով չի կարողանում քնել փակ պատուհանով, և կնոջ, ով չի կարողանում քնել բաց պատուհանով, միջև: Այս մի աֆորիզմը ուղղակի ֆանտաստիկ է, պատրա՞ստ եք մարսել: Պարը՝ դա հորիզոնական ցանկությունների ուղղահայաց դրսևորումն է:))) (Dancing is a perpendicular expression of a horizontal desire.)
|